Ուելսի առաջին նախարարը հրաժարական է տվել

Ուելսի առաջին նախարար Վոն Գեթինգը պաշտոնավարումը սկսելուց ընդամենը չորս ամիս անց հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։ Նրա պաշտոնաթողությունից առաջ 4 նախարար հրաժարական էր տվել՝ ի նշան բողոքի նրա կառավարմանը, և կոչ էր արել նրան անել նույնը։  Այս մասին հաղորդում է BBC-ն։

Վոն Գեթինգն իր կառավարման ընթացքում քննադատվել է նախընտրական արշավի ժամանակ այնպիսի ընկերությունից նվիրատվություններ ստանալու համար, որի ղեկավարին մեղադրում են բնապահպանական իրավախախտումների մեջ։ Բացի այդ, հունիսին Գեթինգին անվստահության քվե են հայտնել խորհրդարանում։

Ըստ Reuters-ի՝ Ուելսի առաջին նախարարը քննադատության է ենթարկվել նաև առողջապահության նախարար աշխատելիս իր կողմից կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ տրված տեղեկությունների թափանցիկության պատճառով։

Գեթինգն իր դեմ մեղադրանքներն անվանել է «ոչ ճշմարիտ»։

Առաջին նախարարը ղեկավարում է Ուելսի խորհրդարանը, որտեղ կայացվում են Ուելսին առնչվող կարևոր որոշումներ, օրինակ, առողջապահության, կրթության և տրանսպորտի վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031