Տոկիոն արտաքսում է ձերբակալված չինացիներին՝ լարումից խուսափելու համար

Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել դատարան չուղարկել վիճելի կղզիներում ձերբակալված չինացի ակտիվիստներին և նրանց արտաքսել հայրենիք: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Kiyodo գործակալությանը: Պաշտոնական Տոկիոն այս տեղեկությունն առայժմ չի հաստատել:
Չինացի 14 ակտիվիստներից բաղկացած խումբը ձերբակալվել էր երեկ Արևելաչինական ծովի Սենկակու կղզում: Կղզին վիճելի տարածք է հանդիսանում Չինաստանի և Ճապոնիայի միջև: Չինացիների ակցիան նվիրված է եղել երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կապիտուլյացիայի 67-ամյակին:

Չինացիների ձերբակալությունից անմիջապես հետո Չինաստանը պահանջել էր ազատ արձակել իր քաղաքացիներին: Ճապոնիան՝ ի պատասխան հայտարարել էր, որ իրենք կգործեն՝ ըստ տեղի օրենսդրության:

Փորձագետների կարծիքով՝ Տոկիոյի կողմից ձերբակալված չինացիներին արտաքսելու որոշումը նպատակ ունի թուլացնել լարվածությունը երկու երկրների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031