Դատարանը Տիմոշենկոյի դատավարությունը հետաձգեց մինչև սեպտեմբեր
Ուկրաինական դատարանը մինչև սեպտեմբերի 11-ը հետաձգել է երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործով դատավարությունը, ինչը կապված է վերջինիս առողջական վատ վիճակի հետ, գրում է The Guardian-ը:
51-ամյա Տիմոշենկոն հրաժարվել է ներկայանալ լսումներին` պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը: Թեև դատարանն առաջարկել է նրան տեսակապի միջոցով հիվանդանոցից մասնակցել լսմանը, սակայն մեղադրայլը մերժել է այդ առաջարկը:
Ավելի վաղ, Տիմոշենկոն արդեն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Այժմ նա մեղադրվում է 1990-ականներին հարկերի վճարումից խուսափելու մեջ: Այս գործով դատավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգվել է Տիմոշենկոյի մոտ առկա ողնաշարային ճողվածքի պատճառով, որի բուժման նպատակով նա այժմ գտնվում է Խարկովի հիվանդանոցում: