Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները արդյունք չեն տա. Լավրով

Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները արդյունք չեն տա: Այս մասին այսօր, ըստ  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարի խոսքով՝ Բելառուսի վրա ճնշում գործադրելը նոր երևույթ չէ: «Նախադեպեր եղել են, և ԵՄ-ն գիտակցել է, որ պատժամիջոցներն անհեռանկար են»,- ասել է նա՝ հավելելով, որ Բելառուսի նկատմամբ միակողմանի միջոցներն արդյունք չեն տա:
«Պատժամիջոցներ կարող են լինել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ»,- նկատել է Լավրովը՝ ավելացնելով, որ այլ ճանապարհ, քան կոլեկտիվ գործողություններն են, չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031