Ռուսաստանցիները չեն վստահում Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը կտրուկ անկում է ապրել այն բանից հետո, երբ նա վերադարձել է Կրեմլ:

Ռուսական հեղինակավոր «Լևադա» կենտրոնի կողմից օգոստոսի 10-13-ը անցկացված հարցումների արդյունքում առաջին անգամ Պուտինի գործունեությունը  բացասաբար է գնահատել ռուսաստանցիների 46 տոկոսը, իսկ հարցվածների 25 տոկոսը խիստ բացասական գնահատական է տվել: Նրա գործունեությունից գոհ է ռուսաստանցիների 48 տոկոսը միայն:Այն դեպքում, երբ ընդամենը երկու-երեք ամիս առաջ` մայիսին Պուտինի գործունեությունը դրական էր գնահատում բնակչության 60 տոկոսը, իսկ խիստ բացասական էր արտահայտվում միայն 21 տոկոսը:

Ռուս փորձագետները հիշեցնում են, որ Պուտինի վարկանիշը 60 տոկոսից նվազել էր միայն 2005 թվականին: Պուտինի նախագահության առաջին երկու ժամկետներին  նրա վարկանիշը պահպանվում էր 65 տոկոսի սահմաններում, իսկ 2008 թվականին` կապված ռուս-վրացական պատերազմի հետ, հասել էր մինչև 80 տոկոսի:
«Լևադա» կենտրոնի հարցման արդյունքներով, ներկայումս ռուսաստանցիների ընդամենը 57 տոկոսն է վստահում Վլադիմիր Պուտինին` որպես առաջնորդի: Որպես երկրի նախագահ Պուտինին վստահում է բնակչության միայն 10 տոկոսը, իսկ 30 տոկոսն ընհանրապես չի վստահում նրան այդ պաշտոնում: Այն դեպքում, երբ այս տարվա հունվարին Պուտինին վստահում էր ռուսաստանցիների 63 տոկոսը: Պուտինի վարկանիշի նման աննախադեպ անկումը փորձագետները բացատրում են մի քանի հանգամանքնեորվ:

Նախ, շատերի համոզմամբ, անցած տարիների ընթացքում մարդիկ հոգնել են միևնույն դեմքից: Բացի այդ, ռուսաստանցիները հոգնել են սպասել փոփոխությունների, որոնք անընհատ խոստանում է Պուտինը, սակայն դրանք այդպես էլ իրականություն չեն դառնում: «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը համոզմունք է հայտնել, որ Պուտինը այլևս երբեք չի ունենա նախկին վստահությունը:

Գուդկովի կարծիքով, օրեցօր ավելանում է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր համակրում են Պուտինի ռեժիմի դեմ պայքարի դուրս եկած ակտիվիստներին, պարզապես շատերը դեռ վախենում են միանալ նրանց:

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն