Պենտագոնը Եգիպտոսի պաշտպանության նոր նախարարից համագործակցության երաշխիքներ է ստացել

Եգիպտոսի նոր պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին խոստացել է նպաստել Կահիրեի և Պենտագոնի միջև ռազմական համագործակցության պահպանմանը: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:
«Գեներալ Ալ Սիսին կոշտ մտադրություն է հայտնել պահպանել ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև ռազմական համագործակցությունը, որն արդեն 30 տարի Մերձավոր Արևելքի կայունության գործում խարիսխի դեր է կատարում»,- հայտնել է Պանետան իր եգիպտացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո:
Ի պատասխան՝ Պանետան հայտնել է, որ պատրաստ է աշխատել նրանց հետ՝ հանուն տարածաշրջանում ընդհանուր նպատակների:
Հիշեցնենք. Եգիպտոսի նախագահը կիրակի պաշտոնից հեռացրել էր պաշտպանության նախարար մարշալ Հուսեյն Տանտաուիին և բանակի գլխավոր շտաբի պետ Սամի Հաֆեզ Անանին: Նոր պաշտպանության նախարար է նշանակվել Աբդել Ֆաթահ Ալ Սիսին, որը մինչ այդ զբաղեցնում էր երկրի ռազմական հետախուզության պետի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս