Ճապոնիան պետք է ներողություն խնդրի, այլ ոչ թե ափսոսանք հայտնի. Կորեայի նախագահ

Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը Ճապոնիայի կայսր Ակիհիտոյից պահանջել է ներողություն խնդրել Ճապոնիայի գաղութային կառավարման տարիների համար, գրում է The Korea Herald-ը: Հակառակ դեպքում, Կորեայի առաջնորդը նշել է, որ Սեուլում կհրաժարվեն ընդունել միապետին:
«Եթե դահիճները կարող են մոռանալ անցյալը, ապա նրանց զոհերը՝ ոչ: Նրանք կարող են միայն ներել»,-ընդգծել է նախագահը: Նա նշել է, որ կայսրը հենց պետք է ներողություն խնդրի և ոչ թե ափսոսանք հայտնի կատարվածի համար:
Իր հայտարարությունը Լի Մեն Բակն արել է երեքշաբթի՝ Ազատության օրվա նախօրեին: 1945թ. կորեական ժամանակով օգոստոստի 15-ին Ճապոնիան հայտարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմում իր կապիտուլյացիայի մասին: 1948թ. այդ օրը ստեղծվեց Կորեայի Հանրապետությունը:
Տոկիոյում Լի Մեն Բակի խոսքերը զարմանքով են ընդունել՝ ընդգծելով, որ Հարավային Կորեա կայսրը չի պատրաստվում այցելել: ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն Լի Մեն Բակի խոսքերն անվանել է «ազգի առաջնորդի համար ոչ համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031