Կասպարովին ձերբակալել են

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի մոտ ոստիկանությունն այսօր ձերբակալել է «Ռուսաստանի Միացյալ քաղաքացիական ֆրոնտի» նախագահ Գարրի Կասպարովին: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործիչը, ձերբակալությունից հետո իրեն «դաժանաբար ծեծել են Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների համազգեստով ինչ որ մարդիկ»: «Անհասկանալի է, թե ինչու ինձ ձերբակալեցին, ես ընդամենը հարցազրույց էի տալիս լրագրողներից մեկին»,- ասել է Կասպարովը, ում տեղափոխել են Խամովնիչեսկի շրջանի ոստիկանության բաժին: Ընհանուր առմամբ, դատարանի մոտ ձերբակալվել են 20-30 ընդդիմադիր ակտիվիստներ: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը մեղավոր է ճանաչել Pussy Riot պանկ–ռոք խմբի անդամներ Մարիա Ալյոխինային, Նադեժդա Տոլոկոննիկովային և Եկատերինա Սամուցևիչին Քրիստոս Փրկչի տաճարում «խուլիգանություն անելու համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031