Բաժիններ՝

«Pussy Riot»-ի անդամներին դատապարտեցին երկու տարվա ազատազրկման

Մոսվկայի Խամովնիչեսկի դատարանը հրապարակել է «Pussy Riot» խմբի անդամներ Մարիա Ալյոխինայի, Նադեժդա Տոլոկոննիկովայի և Եկատերինա Սամուցևիչի դատավճիտը. նրանք դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, որը կանցկացնեն ընհանուր ռեժիմի բանտում:

Նրանց ազատազրկման ժամկետը հաշվարկվելու է ձերբակալման պահից` 2011 թվականի փետրվարի 21-ից: Մեղադրող դատախազը «Pussy Riot» խմբի անդամների համար պահանջել է երեք տարվա ազատազրկում, սակայն դատավոր Մարինա Սիրովան հայտարարել է, թե առկա է մեղամցուցիչ հանգամանք` Տոլոկոննիկովան եւ Ալյոխինան մանկահասակ երեխաներ ունեն, բացի այդ, երեք ամբաստանյալներն էլ դրական են բնութագրվում: Վճռի հրապարակման պահին դատարանի մոտ «Pessy Riot»-ի հարյուրավոր կողմնակիցներ են եղել, որոնցից շատերին ոստիկանությունը ձերբակալել է: Իսկ ավելի վաղ ձերբակալված Գարի Կասպարովի առնչությամբ Մոսկվայի ոստիկանությունը նյութեր է պատրաստում:

Ըստ ոստիկանության,  Խամովնիչեսկի դատարանի մոտ ընդդիմադիր գործիչը կծել է ՆԳՆ աշխատակցին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս