Էկվադորը քաղաքական ապաստան տվեց WikiLeaks-ի հիմնադրին

Էկվադորը այսօր հայտարարեց, որ քաղաքական ապաստան կտրամադրի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ասանժը այս տարվա հունիսից ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը` խուսափելով Շվեդիա արտաքսվելուց, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Ասանժի աջակիցները պնդում են, որ Շվեդիայում հարուցված գործը սոսկ պատրվակ է Wikileaks-ի հիմնադրին ավելի ծանր մեղադրանքով Միացյալ Նահանգներ փոխադրելու համար։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են չեղյալ համարել Էկվադորի դեսպանատան դիվանագիտական կարգավիճակը, որպեսզի կատարեն Ասանժին արտաքսելու «օրինական պարտավորությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031