Էկվադորը Ասանժի հարցով նիստ է հրավիրել

Էկվադորի իշխանությունները որոշել են ՈՒՆԱՍՈՒՐ-ի՝ Հարավամերիկյան ազգերի միության անդամ երկրների նախարարների մակարդակով արտահերթ հանդիպում կազմակերպել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Բրազիլիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի շուրջ ստեղծված վիճակը, որին Էկվադորը քաղաքական ապաստան է տրամադրել:

Հանդիպումը ծրագրվում է կիրակի օրը Էկվադորի Գուայակիլ քաղաքում:

ՈՒՆԱՍՈՒՐ-ի անդամ երկրներ են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գայանան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ուրուգվայը, Չիլին և Էկվադորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031