Բաժիններ՝

Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Լոնդոնում կքննարկեն սիրիական հակամարտությունը

Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր Լոնդոնում կքննարկեն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերը, հայտնում է RIA Novosti-ն: Մասնակիցների հստակ կազմը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Լոզանում տեղի է ունեցել Սիրիայի կարգավորման հարցով հանդիպում:

Բանակցություններին մասնակցել էին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Քաթարի, Հորդանանի, Եգիպտոսի, Իրաքի նախարարները:

Հանդիպումը տևել է մոտ 4.5 ժամ, սակայն ավարտվել էր առանց որևէ պայմանավորվածության: Հանդիպման մասնակիցները մամուլի համար համատեղ հայտարարություններ չեն արել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31