
Լոնդոնում բնակարանների գները շարունակում են նվազել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում բնակարանների գները շարունակում են նվազել` պայմանավորված Brexit-ի գործընթացով: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
Օգոստոս ամսին Լոնդոնում բնակարանների գները նվազել են ևս 0.6 տոկոսով: Այսպիսիով, բնակարանների գների նվազումը տեղի է ունենում 5 ամիս անընդմեջ, ինչը կապված է Brexit-ի գործընթացով պայմանավորված առկա անորոշության հետ:
Բնակարանների գներն առավել զգալի նվազել են էլիտար թաղամասերում: Տեղի Անշարժ գույքի գործակալները նշել են, որ այլ թաղամասերում, որտեղ բնակարաններն առավել մատչելի են և հասանելի, գների փոփոխությունները չնչին են: