Բաժիններ՝

Իրան­-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 16­ին, տեղական ժամանակով ժամը 11.52­ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) գրանցել է հյուսիսային լայնության 39.65 աստիճան և արևելյան երկայնության 47.93 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս