Բաժիններ՝

Թրամփը Քլինթոնին առաջարկել է թմրանյութերի առկայության թեսթ հանձնել հեռուստաբանավեճից առաջ

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ ինքը, և՛ իր մրցակից Հիլարի Քլինթոնը պետք է հաջորդ հեռուստաբանավեճից առաջ արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատող թեսթ հանձնեն:

Ելույթ ունենալով ընտրողների առաջ Նյու Հեմփշիրում՝ Թրամփը հայտարարել է, որ Քլինթոնը նախորդ բանավեճերից առաջ ինչ-որ դեղամիջոցներ է ընդունել, քանի որ սկզբում, ըստ Թրամփի, եղել է ակտիվ, իսկ վերջում հազիվ է կարողացել հասնել ավտոմեքենային:

«Ես այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում: Նախորդ բանավեճերի ժամանակ նրան կարծես ինչ-որ բան էին ներարկել, իսկ վերջում նա հազիվ կարողացավ ինքնուրույն հասնել մինչև մեքենան: Կարծում եմ՝ մենք նույնպես պետք է ստուգվենք մինչ հեռուստաբանավեճը»,- հայտարարել է Թրամփը, ում խոսքերը մեջբերել է BBC-ն:

Ամփոփիչ հեռուստաբանավեճը պլանավորված է հոկտեմբերի 19-ին, այն տեղի կունենա Լաս Վեգասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս