 
                        Իսպանիայում 14 հազարամյա ժայռանկարներ են հայտնաբերվել
 
                                    Հնագետները մոտ 50՝ 14 հազար տարեկան ժայռանկարներ են հայտնաբերել Արմինչե քարայրում, որը գտնվում է Բասկերի երկրի Լեկեյտիո կենտրոնի շինության տակ:
Նկարները հասնում են 150 սմ-ի: Երկու պաննոյի վրա պատկերված է 30 կենդանի՝ ձիեր, բիզոններ, առյուծներ և այծեր, կան նաև մի քանի տասնյակ գծեր ու կիսաշրջաններ:
Քարայրը քաջածանոթ է տեղացիներին, սակայն ոչ ոք այդքան խորը մուտք չէր գործել, որպեսզի հայտնաբերեր նկարները: 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        