Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները մոտեցել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Դաբիկ քաղաքին

Սիրիացի ապստամբները թուրք զինվորականների աջակցությամբ մոտենում են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Դաբիկ քաղաքին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ Սիրիայի ազատ բանակի զինյալները թուրքական ավիացիայի օգնությամբ մի քանի օր է, ինչ գրավում են քաղաքի շուրջ գտնվող գյուղերը, որը գտնվում է Հալեպ նահանգում՝ Թուրքիայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա:

Դաբիկը մեծ խորհրդանշական նշանակություն ունի ԴԱԻՇ-ի զինյալների համար:

Իսլամական դավանաբանության մեջ քաղաքը համարվում է մուսուլմանական Արմագեդոնի վայրը կամ վերջին ճակատամարտի վայրը՝ աշխարհի վերջից առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31