Բաժիններ՝

Իրաքի ավիացիան թռուցիկներով նախազգուշացրել է Մոսուլի բնակիչներին գրոհի մասին

Իրաքի ավիացիան հազարավոր թռուցիկներ է նետել Մոսուլի մոտակայքում, որտեղ նախազգուշացվում է քաղաքի մոտալուտ գրոհի մասին, հայտնում է CNN-ը:

«Սա հաղթանակի ժամն է: Ժամանակն է փառաբանել մաքուր Իրաքն առանց ԴԱԻՇ-ի կամ այլ մութ հավատի»,- ասվում է թռուցիկի տեքստում:

Մեկ այլ գրության մեջ ասվում է, որ իրաքյան ավիացիան պատրաստվում է միջոցներ ձեռնարկել Մոսուլի ազատագրման ու տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու համար:

Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և խուսափել ԴԱԻՇ-ի զինյալների կուտակման վայրերում հավաքվելուց:

Այսօր որոշ ԶԼՄ-ներ անգամ գրել էին, թե սկսվել է Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատելու գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31