Սիրիացի ապստամբները թուրքերի օգնությամբ ԴԱԻՇ-ից ազատագրել են Դաբիկ քաղաքը
Սիրիացի ապստամբները թուրք զինվորականների աջակցությամբ իրենց վերահսկողությունն են սահմանել Սիրիայի հյուսիսում գտնվող Դաբիկ և Սորան քաղաքների նկատմամբ, որոնք երկար ժամանակ եղել են ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, գրում է Hurriyet-ը՝ հղում կատարելով FSA-ի հրամանատարների տեղեկությանը:
Սիրիայի ազատ բանակի զինյալները թուրք զինվորականների աջակցությամբ սկսել էին գրոհը Դաբիկի ուղղությամբ դեռևս հոկտեմբերի 3-ին: Զինյալները նպատակ ունեին քաղաքը գրավել 48 ժամում, սակայն ԴԱԻՇ-ի մարտիկները ականապատել էին մերձակայքը:
Դաբիկ քաղաքը մեծ խորհրդանշական նշանակություն ունի ԴԱԻՇ-ի զինյալների համար:
Իսլամական դավանաբանության մեջ քաղաքը համարվում է մուսուլմանական Արմագեդոնի վայրը կամ վերջին ճակատամարտի վայրը մուսուլմանների և «անհավատների» միջև, որը հանգեցնելու է աշխարհի վերջին: