Բաժիններ՝

Հնդկաստանում մեկնարկել է ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը

Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ԲՐԻՔՍ-ի (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և ՀԱՀ) 8-րդ գագաթաժողովը, հայտնում է RIA Novosti-ն:

Նախատեսված են գագաթաժողովի պաշտոնական միջոցառումներ, որոնք տեղի կունենան Taj Exotica հյուրանոցում:

Ռուսաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Միշել Տեմերը, Ջեյքոբ Զուման, ինչպես նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի պետքարտուղար Սի Ցզինպինը հանդիպումներ կունենան նեղ ձևաչափով, այնուհետ բանակցություններ կվարեն ԲՐԻՔՍ-ի Գործարար խորհրդի անդամների հետ և լիագումար նիստ կանցկացնեն ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

Դրանից հետո նախատեսվում են փաստաթղթերի ստորագրման արարողություններ, որոնց թվում է Գոայի հռչակագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31