Վաչե և Թամար Մանուկյանները 30 մլն դոլար են նվիրաբերել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանին

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը (UCLA) հոկտեմբեր 13-ին տեղեկացրեց, որ Վաչե և Թամար Մանուկյանները 30 միլիոն դոլարի չափով առատաձեռն նվիրատվություն են կատարել համալսարանի Դեյվիդ Քեֆենի անվան բժշկական մասնաճյուղի Մարսողական հիվանդության բաժանմունքին. սույն նվիրատվության շնորհիվ պիտի արագացվեն մի շարք կենսական ուսումնասիրություններ և պիտի իրագործվեն հիվանդների խնամքին ուղղված և կրթական մի շարք նորարարական ծրագրեր, տեղեկացնում է asbarez.com-ը։

Համալսարանի տվյալներով՝ Մանուկյանների կատարած նվիրատվությունից խանդավառված՝ մի շարք անանուն բարերարներ կատարել են նվիրատվությունների խոստումներ:

Մանուկյաններին իրենց երախտագիտությունը հայտնելու համար, համալսարանի ղեկավարությունը որոշել է այսուհետ նշյալ բաժանմունքը կոչել՝ «UCLA Վաչե և Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունք», ինչպես նաև «100 UCLA Medical Plaza» անունով հայտնի բժշկական շենքը այսուհետ անվանել՝ «Վաչե և Թամար Մանուկյանների բժշկական շենք»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս