Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլիևի հետ հանդիպման շրջանակում Ալիաբադին նշել է, որ Ռուսաստանն Իրանի առանցքային հարևաններից մեկն է և առանձնահատուկ նշանակություն ունի հարևան մյուս երկրների շարքում, հայտնում է IRNA-ն։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը դարձել է Անկարայի աստիճանական նահանջը հակաարևմտյան հռետորաբանությունից և հակաարևմտյան գործողություններից։ Դա հատկապես նկատելի էր 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։ 2024-ին այդ միտումը շարունակվել է, ինչի մասին վկայում են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի և Մակրոնի միջև:
Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը հայտարարել է, որ եթե կա կին, ուրեմն կա ապագա, և կանանց ձեռներեցությունը ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև սոցիալական վերափոխման հիմնաքարն է։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին չորեքշաբթի հայտարարել է, որ ողջունում է Իրանի «կոնկրետ քայլը»՝ համաձայնվելով սահմանափակել իր բարձր հարստացված ուրանի պաշարները, երբ Թեհրանը նախապատրաստական քայլեր ձեռնարկեց՝ դադարեցնելու իր պաշարների համալրումը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Արցախին և արցախահայությանը վերաբերող խնդիրները ներկայացնելիս՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը զուգահեռներ է անցկացրել Գազայում տիրող իրավիճակի հետ՝ համաձայնելով Հռոմի Սրբազան Քահանայապետի դիտարկման հետ, որ այնտեղ կատարվողը Ցեղասպանություն է։ Միևնույն ժամանակ Սրբազանն ընդգծել է,որ այն, ինչ տեղի է ունենում Գազայում, չի կարելի համեմատել Հայոց Ցեղասպանության հետ։
Շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանը միայն վերջին շրջանում է պետության լինել-չլինելու կամ պետության գոյության հարցը շրջանառում, երբեմն այն կապելով 44-օրյա պատերազմից հետո աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգային նոր իրողություններին և ձևավորված միջավայրին: Սակայն նա տարբեր առիթներով հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ունենալ «Իրական Հայաստան»:
Նրա խոսքով՝ Թուրքիան գտնվում է տրանսպորտային միջանցքների կենտրոնում և առանցքային դեր է խաղում միջմայրցամաքային միջանցքների արդյունավետ օգտագործման գործում։
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ընթերցելիս ծագող առաջին հարցն այն է, թե ի՞նչ մանդատով են ռուս խաղաղապահները մուտք գործում Արցախ։
Նշենք, որ սկսած 2020 թվականից, ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում առաջին հերթին ոչնչացնում է Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները»։
«Զինված ուժերի ղեկավարությունը ստիպված է այդ քայլին գնում, որովհետև բանակում սպայակազմի խնդիր կա: Մյուս կողմից, պետք է նկատել, որ բանակի ղեկավարության առջև խնդիր կա՝ բանակը համալրել ոչ պրոֆեսիոնալ զինվորականներով, պատրաստակամ լինել ցանկացած պահի, ցանկացած ուղղությամբ դիրքերի և տարածքների հանձնման: Չի բացառվում, որ մի օր զարթնենք և տեսնենք՝ Ջերմուկը չկա, Կապանի ճանապարհը լրիվ բաց է, Տիգրանաշենում մարդկանց պատրաստում են դրա կորստին, ինչպես Կիրանցում արեցին, նման մի բան սպառնում է Վարդենիսի ուղղությամբ և այլն»:
Հանդիպման ընթացքում անհամաձայնություն է արտահայտվել այն փաստի հետ, որ Ֆրանսիան թիրախավորել է Ադրբեջանի նախագահությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի 29-րդ համաժողովում։
«Փշալարը քաշված է ընդամենը գյուղի բնակավայրի հատվածում, իսկ դաշտավայրային հատվածում փշալար չկա։ Անասունները հավանաբար այդ հատվածով են անցել մինչև այդ պատի կառուցումը, փոքր հատված կար, անասուններն անընդհատ անցնում էին։ Փոքր հատված էին թողել, հավանաբար մարդկանց ելումուտի համար, հետո այդ հատվածը փշալարով փակեցին։
Ըստ Իրանի նախագահի՝ խնդիրը չլուծելու դեպքում ապագայում բնապահպանական խնդիրների առաջ ևս կկանգնեն։
Բաքուն խեղաթյուրում է Միջազգային էներգետիկ խարտիայի դրույթներն ու նպատակները՝ մեղադրելով Երևանին «Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները» ապօրինի շահագործելու մեջ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից՝ մեկնաբանելով Ադրբեջանի հայցը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ թույլ տալ Ուկրաինային ամերիկյան հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սրում է հակամարտությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին օրերին ստացվեց հերթական լուրն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության մի կտոր ևս ոչնչացվել է ադրբեջանական վանդալների կողմից։
Աբբաս Նադերին հերքել է այն պնդումը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։ Նա նաև անընդունելի է անվանել «որոշ եվրոպական պետությունների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի միջամտությունը պաշտպանության ոլորտում այլ երկրների հետ Իրանի համագործակցությանը»:
«Խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային հավակնություններն են», – հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ շեշտելով՝ «տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում՝ միանշանակորեն հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի այդ հայտարարությունը նախ եւ առաջ միջոց է, որն ընդունվել է իր նկատմամբ վերաբերմունքի դեմ, եւ Ռուսաստանի այդ քայլը պետք է դիտարկվի ՆԱՏՕ պաշտոնատար անձանց կողմից։
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Ֆրանսիան նոյեմբերի 19-ին կանչել է երկրում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային՝ COP29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։
Համատեղ հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Իրանի ռազմական գերատեսչությունների միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև գործունեության նոր ուղղությունների ու ոլորտների բացահայտումը։
Խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված։ Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից անցկացնում են բողոքի ակցիաներ:
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ նրան մեղադրելով այսպես կոչված «օկուպացիայի» ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» բազմաթիվ խախտումների համար։
Իրանը չի հրաժարվել Իսրայելին պատասխան տալու իր իրավունքից. այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 45 կմ խորության վրա:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում G20 համաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատման հարցը։ Դրա մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Աֆրիկյան մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքով։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վեց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, «ՎԵՏՕ» նախաձեռնության և հակասորոսական շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն է։