Թուրքիան հակադեմպինգային տուրքեր է սահմանել 3 երկրի նկատմամբ

Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ հետաքննություն են սկսել Չինաստանից, Եգիպտոսից ու Ռուսաստանից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ։ Մասնավորապես նշվում է, որ լրացուցիչ հակադեմպինգային տուրքեր կսահմանվեն վերոնշյալ երկրներից ներմուծվող պոլիէթիլենային թաղանթների վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հետաքննության արդյունքների՝ վերը թվարկված երկրներից ներմուծումն անարդար մրցակցություն է առաջացնում ներքին շուկայում և վնասում է ներքին արտադրանքին։

Որոշումը հրապարակվել է նաև Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում։

Մասնավորապես՝ Չինաստանից և Եգիպտոսից ներմուծվող պոլիէթիլենային թաղանթը ենթարկվել է 12.85%-ից մինչև 62.94% տուրքերի՝ կախված արտադրողից: Ռուսաստանից ներմուծվող նմանատիպ ապրանքների համար բոլոր արտադրողները կենթարկվեն 47.14 % հակադեմպինգի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031