
«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է. Պեսկով

«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք թե՛Բաքվին, թե՛Երևանին մաղթում ենք որքան հնարավոր է շուտ հասնել պայմանագրիստորագրմանը»,-ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հաստատեց, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։