ՇՄՆ-ից հավելել են, որ արդիականացման ընթացքում է Ախուրյան գետի վրա գտնվող 2 հիդրոլոգիական դիտակետ, նախատեսվում է արդիականացնել նաև Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանին Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է պատասխանել Իրանի դեմ Իսրայելի վերջին հարձակումներին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում:
«Գեղարդ» հիմնադրամն օրերս ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ մատնանշում է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղած էներգետիկ տարաձայնությունները, որը, ըստ հիմնադրամի՝ ավելի է խորացել 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո։
Ուրբաթ օրը Իրանը բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ, որպեսզի վերսկսի 2015 թվականին կասեցված միջուկային համաձայնագիրը երկրի և վեց խոշոր տերությունների, այդ թվում՝ երեք եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև, հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրներին։
Ազգային ժողովում անցած շաբաթ ավարտվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հայտարարվեց առնվազն 4-օրյա ընդմիջում, որից հետո կառավարությունը քվեարկության կներկայացնի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:
Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովը կազմակերպելու համար: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Բոլորին հուզող մեծ հարցը՝ կլինի արդյոք առճակատում ԱՄՆ-ի և Իրանի միջև․ Արտա Մոեինի
Իրանը մտահոգ է մերձավորարևելյան կոնֆլիտի հնարավոր տարածմամբ դեպի Հարավային Կովկաս․ Մելքոնյան
Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցավ երկու տարվա կյանք, սակայն այդ երկու տարիների մեջ խտացած պատմությունն այնքան խորն է, բովանդակ, լիարժեք չվերլուծված, որ յուրաքանչյուր ընթերցողի համար այն ամեն անգամ բերում է նոր շերտեր, ընկալումներ, խորհրդանիշներ և գաղափարներ:
Ռուսաստանը հետաքրքրված չէ Հարավային Կովկասը կիսել Թուրքիայի հետ․ Պիետրո Շաքարյան
Հրվ․ Կովկասում Չինաստանին քաղաքական տարրը չի հետաքրքրում, ի տարբերություն արևմտյան շահերի․ Շաքարյան
Եվրոատլանտյան վեկտորի պատճառով Վրաստանը կորցրեց իր տարածքների 20 տոկոսը և չի կարողանում երկխոսություն վարել Ռուսաստանի և այլ երկրների հետ․ Ափխաիձե
Թրամփը չի ասելու Երևանին ու Բաքվին՝ եկեք արագ ստորագրենք, նա ժամանակ է ձգելու․ Սուրեն Սարգսյան
Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում ստորագրվելիք համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության և անվտանգության ոլորտները. այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ առանց հավելյալ մանրամասներ բացահայտելու։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը հայտարարել է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, կանգնած են ժողովրդագրական ճգնաժամի առաջ։
Այդ մի քանի նախադասությամբ Նիկոլ Փաշինյանը բազմապատիկ ավելի արդյունավետորեն լուծեց այն խնդիրը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունը, Ալիևի հիմնադրամը՝ զույգ Ալիևաների նախագահությամբ, հսկայական գումարներ են ծախսել/ծախսելու, վճարելու են օտարերկրյա պատվիրակությունների անդամներին, լրատվամիջոցներին, լոբբիստներին, որպեսզի նրանց մտքի ծայրով անցնի հավատալ «Ադրբեջանական Երևանի» մասին զառանցանքին։
ԱՄԷ-ի և Թուրքիայի բանկերը դադարել են սպասարկել «Գազպրոմբանկի» կողմից թողարկված չինական UnionPay համակարգի ռուսական քարտերը։
Եվսեևի խոսքով՝ ինքնիշխանության ու անկախության մասին ՀՀ իշխանությունները կարծես հիշում են, երբ խոսքը գնում է հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Ստամբուլում առևտրի կենտրոնում դիմաց՝ տաքսու մեջ Ադրբեջանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 70 կգ ոսկի։ Տղամարդն իրեն անվանել է ադրբեջանցի դիվանագետ։
«Չի բացառվում, որ տերերն իշխանության բերեն մեկին, որը կունենա ավելի բարձր վարկանիշ. նման օրինակներ կան աշխարհի շատ երկրներում։ Փաշինյանի դուրս շպրտելու ժամկետը մոտենում է. նրա վարկանիշը խայտառակ ցածր է, ինչը չեն հանդուրժի այն տերերը, որոնք այդքան ռեսուրս են դնում»,- ասաց Գագիկ Մինասյանը։
«Եթե դու շատ կարճ ժամանակում որոշում ես կայացնում և հեռացնում ես բոլորին, դա վկայում է, որ պետական կառավարման համակարգում գործընթացներն այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեն։ Որոշումների կայացման տրամաբանությունը, գործավարությունը, քաղաքականությունն այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեն նորմալ երկրներում։ Ըստ էության, պահի տակ՝ մեկ անձի որոշմամբ, վեց պաշտոնյա ազատվում է աշխատանքից։ Դա նշանակում է, որ հանրային ծառայությունը կառավարման տեսանկյունից հոգեվարքի մեջ է։ Այս առումով՝ պետք է հիշել այն դեպքերը, որոնք նախորդել են այս պաշտոնանկություններին։ Այդ դեպքերի շարունակականության մեջ կա որոշակի տրամաբանություն»,- ասաց Անանյանը:
Հիմա ի՞նչ է ստացվում՝ իրեն գերագույն հռչակած անձը, ով մեկ այլ առիթով հայտարարել էր, որ ինքն իրեն 44-օրյա պատերազմի ելքի համատեքստում համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը, այսօր հայտարարում է, որ ինքն իրեն այլևս հարցեր չունի տալու, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն արդեն ունի: Իսկ հանրությունը 44-օրյա պատերազմին առնչվող դեռ շատ հարցերի պատասխաններ չունի, եթե անգամ ընդհանրական շատ բան վաղուց պարզ է՝ ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերքել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները։
Արևմտյան Հայաստանը քաղաքական,պատմական ու գիտական եզրույթ է։
Վրացական պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս՝ բացահայտեցի մի չափազանց հետաքրքիր տվյալ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։ Այս մասին ասված է այսօր նախարար Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունում: