Իրանում հայտարարել են Օմանի ծոց ամերիկյան ականակրի մտնելու փորձը կանխելու մասին

Իրանի ռազմածովային ուժերի ուղղաթիռը հուլիսի 23-ին խստորեն նախազգուշացրել է Օմանի ծոցում գտնվող և իրանական տարածքային ջրերին մոտենալու փորձ կատարած ամերիկյան ականակրին՝ ստիպելով վերջինիս անձնակազմին փոխել  ուղղությունը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ USS Fitzgerald (DDG-62) ականակիրը նկատվել է Իրանի տարածքային ջրերի ուղղությամբ շարժվելիս։ Դրան անմիջապես արձագանքել է Իրանի ռազմածովային ուժերի երրորդ ռազմածովային շրջանի օդային ստորաբաժանումը։ Իրանական ռազմական ուղղաթիռն անցնելով ամերիկյան նավի վրայով՝ դրա անձնակազմից պահանջել է փոխել երթուղին:

Իրանական ռազմական աղբյուրների հաղորդմամբ՝ ամերիկյան ականակիրը սպառնացել է կրակ բացել ուղղաթիռի ուղղությամբ, սակայն իրանցի օդաչուն կրկնել է հնչեցրած պահանջը:

Այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմանավը կրկնել է կրակելու սպառնալիքը, իրավիճակին միջամտել է Իրանի հակաօդային պաշտպանության հրամանատարությունը՝ հայտարարելով, որ ուղղաթիռը գտնվում է ՀՕՊ ստորաբաժանումների պաշտպանության ներքո, և ամերիկյան նավին հրամայել է շարժվել դեպի հարավ։ Ի վերջո, ամերիկյան ռազմանավը լքել է Իրանի ջրային տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031