ԱՄՆ Կոնգրեսում կոչ են անում պահպանել Թուրքիայի դեմ «CAATSA» պատժամիջոցները

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի երկու խումբ՝ «Ամերիկայի հրեական կոմիտեն» և «Հույն-ամերիկյան առաջնորդության խորհուրդը», կոչ են արել չչեղարկել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նրանք նամակով դիմել են անձամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և պահանջել չչեղարկել «CAATSA»-ի հիման վրա սահմանված պատժամիջոցների փաթեթը, քանի որ դրա չեղարկումը Թուրքիային թույլ կտա ձեռք բերել F-35 կործանիչներ:

Թուրքական մամուլում տեղի ունեցածը ստացել է հետևյալ ձևակերպումը. «Հույների ու հրեաների վախը F-35-ից»։

CAATSA – «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվել էին այն բանից հետո, երբ վերջինս ՌԴ-ից ձեռք էր բերել հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031