Թուրքիայի և Իսպանիայի ավիացիոն ընկերությունների միջև գործընկերային համաձայանգիր է ստորագրվել

«Թուրքական ավիացիոն և տիեզերական արդյունաբերություն» ընկերության (TUSAŞ) և Իսպանիայի Եվրոպայի առաջատար ավիացիոն ընկերություններից մեկի՝ «Airbus»-ի միջև փոծգործակցության համաձայնագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայանգրով նախատեսվում է արագացնել «HÜRJET» ռեակտիվ ուսումնառազմական ինքնաթիռների Իսպանիա արտահանումը։ Համաձայանգիրը ստորագրվել է Թուրքիայում ընթացող 17-րդ միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի (IDEF 2025) շրջանակում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իսպանիայի ուսումնառազմական ռեակտիվ ինքնաթիռների կարիքները բավարարելու համար ձեռք կբերվի մինչև 30 միավոր «HÜRJET»։ Իսկ վերջնական վաճառքի պայմանագիրը նախատեսվում է ստորագրել տարեվերջին։ Ուսումնառազմական ինքնաթիռի մատակարարումները կսկսվեն 2028-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031