Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի մյուս երկրներին։ Օրինակ՝ Ադրբեջանում մամուլի ազատության վարկանիշը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ անկում է ապրել՝ 151-ից նվազելով 164-րդ հորիզոնական։
«Հավատացեք, եթե այսպես շարունակվի, մենք նույնիսկ 10.000 քկմ տարածք չենք ունենալու։ Չգիտեմ, երևի կունենանք Երևանի խանություն, որը կենթարկվի Ադրբեջանին։ Վրաստանն էլ իր հերթին՝ կպահանջի Լոռու մարզը։ Դե, Նիկոլ Փաշինյանն էլ կդառնա ոչ թե նահանգապետ, այլ գյուղապետ, ու այդ պաշտոնին հարմարված Ադրբեջանի հետ գործակցելով՝ կապրի։ Վատ բան եմ ասում, բայց այսպես շարունակվելու դեպքում այս պատկերն է լինելու»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Թուրքիայի Հաթայ քաղաքում ուղևորի և երթուղային տաքսիի վարորդի միջև «արա» բառի պատճառով ծագած վիճաբանությունը սարսափ ֆիլմ հիշեցնող ավարտ է ունեցել։
«Այստեղ հստակ է ասվում նաև, որ Երևանից ակնկալվում են համարձակ քայլեր այն բանի դիմաց, որ Երևանի համար ստեղծվել է Վաշինգտոն-Բրյուսել հարթակ, փոքր աջակցություն այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ՝ Բլինքեն-Դեր Լեյեն-Փաշինյան հանդիպմամբ։ «Համարձակ քայլեր» ասելով՝ նկատի է առնվում Ռուսաստանի հանդեպ քայլերը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով քայլերը։ Իր հերթին՝ ադրբեջանական կողմը, հասկանալով, որ սահմանադրական փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել մեկ օրում և նույնիսկ մեկ ամսում, շարունակում է պնդել այդ պահանջը՝ ամենայն հավանականությամբ այդ ուղղությամբ Երևանից ինչ-որ այլ բնույթի քայլ ակնկալելով»,- ասաց Տարասովը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը բավականին ագրեսիվ մանևրներով փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը։
Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ-ում քննարկել է խաղաղ գործընթացի հարցեր
Ալիևի քաղաքականության հաջողության կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում
Վերջին 6 ամսում Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 139 քաղաքացի։ Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին երկու եռամսյակների ընթացքում Վրաստանից ամենաշատը արտաքսվել են Ադրբեջանի քաղաքացիներ` 28։ Այս ժամանակահատվածում Հայաստանի 1 քաղաքացի է արտաքսվել։
Էլեկտրոնային փոստերի ուսումնասիրությամբ զբաղվող «MailSuite» ծառայությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու աշխարհում ամենաշատ և ամենաքիչ սիրված սոցիալական ցանցերը:
Պատահական չէ, որ Արևմուտքը փորձ է անում Հայաստանին իբրև թե առաջարկել որոշակի այլընտրանքներ, և այդ նույն տրամաբանության ներքո, օրինակ՝ քննարկումներ են տարվում Հայաստանում ամերիկյան մոդելով ատոմակայանների կառուցման մասին, որոնց վերաբերյալ մասնագետները նշում են՝ իր արդյունավետությունը չապացուցած տեխնոլոգիա է և կասկածելի է, թե որքանով կարող է Հայաստանում արդյունավետ լինել, այլընտրանք լինել Հայաստանի ատոմակայանին, որը ՌԴ հետ համագործակցությամբ է աշխատում:
Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
Monument Watch-ը ահազանգում է․ Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես տարբեր լրատվականներ ու անհատներ, այնպես էլ Monumentwatch նախաձեռնությունը ահազանգել են դեռևս 2023 թվականի ապրիլին։ Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածի (Կոռնիձոր և […]
Հայաստանի պաշտոնյաները դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել հրավերին։ Նրանք երկու խուսափողական մեկնաբանություն են արել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ասաց՝ «նման այց նախատեսված չէ վարչապետի աշխատանքային օրակարգում», իսկ ՀՀ արտգործնախարարի խոսնակը լրագրողներին ասաց, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի եղել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված ընդունելության հրավիրյալների ցանկում:
Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել Լիբանանին Իսրայելի հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տեղեկատվության համաձայն, նախնական գնահատականներով` 2024 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 7,5 տոկոս, իսկ 2024 թվականի առաջին վեց ամիսների տնտեսության միջին ցուցանիշը որոշվել է 9.0 տոկոսով։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ‘ Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը X-ի իր սոցհաշվում կատարած գրառմամբ հայտնել է թուրքական կողմի գնած էներգետիկ նավատորմի մասին (FPSO)։
Երկրի մոտալուտ կապիտուլյացիայի թեմայից շեղելու համար վարչախումբը հայ հասարակությանը որոշել է զբաղեցնել նոր թեմայով՝ դեպի Եվրոպա վիզաների ազատականացում, որի շուրջ բանակցությունները սկսվել են։
Ռուսաստանն սկսել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, ռուսական ռազմական և ռազմածովային ուժերի մշտական բազայի կառուցումը, գրել է առցանց Bellingcat-ի հետաքննող լրատվամիջոցը:
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում կոչ է արել դիմել միջազգային հանրությանը՝ հայ փախստականներին տրամադրելու անհապաղ մարդասիրական օգնություն և պաշտպանություն՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ինքնությունը և հայրենիք վերադառնալու նրանց հիմնարար իրավունքները։
ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ նրա կառավարության գործողությունները համարելով անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։
«Ալիևի համար շատ կարևոր է՝ կոնյունկտուրային ինչ-որ բան պոկի Հայաստանից, ավելի շատ, քան մինչև հիմա է ստացել։ Դրա համար նա ամեն կերպ ձգձգում է պայմանագրի ստորագրումը, հույս ունենալով կրկին ինչ-որ բան պոկել Հայաստանից։ Խաղում է Ալիևը, նա էլ այսպես մանր խաղ է խաղում»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
168.am-ի հետ զրույցում Հայ Առաքելական Եեեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադառնալով հայկական կողմի անելիքների մասին Օկամպոյի կոչին, նախ ասաց՝ եթե հայասեր մարդիկ են նման կարծիք հայտնել, ապա այն ընդունում ու հարգում են։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն «Էրրոու» հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի բազայի զինծառայողների մոտ հայտարարել է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք բոլոր զարգացումներին»:
«Վերջին շրջանում հարվածները, որոնք ուղղված են մասնավորապես «Հեզբոլլահի» հրամկազմի չեզոքացմանը, այսպես ասած՝ կետային հարվածներ են իրականացվում Իսրայելի կողմից, ավելի հաճախակի են դարձել։ Պատճառն այն է, որ փաստացի 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդեցին Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, «Հեզբոլլահը» հանդես եկավ մի շարք սուր հարցերով, որոնք մինչև օրս էլ շրջանառվում են։ Հայտարարվեց, որ անպայման կպատասխանի Իսրայելին և միայնակ չի թողնի Գազայի պաղեստինցիներին»,- նշեց Գոռ Գևորգյանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին, վերսկսում է ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Նա գրառում է արել X սոցիալական ցանցում:
Հորդառատ անձրևի հետևանքով Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի բնակավայր տանող ճանապարհահատվածը հեղեղվել է։