Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Սիրիայի կառավարության միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ հուշագրի՝ նախատեսվում է 2025-ի օգոստոսի 1-ից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարել Սիրիա։ Նշվում է, որ սկզբնական շրջանում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին` էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Աղբյուրի նշմամբ՝ թուրքական կողմից խողովակաշարը երկարացվել է Քիլիս քաղաքից մինչև սիրիական սահման, իսկ սիրիական կողմից գազատարի տեխնիկական միացումներն ավարտվել են: Վերջնական փորձարկումներ և ստուգումներ են անցկացվում՝ օգոստոսի 1-ից գազամատակարարումը սկսելու համար։

Բացի այդ նշվում է, որ Ադրբեջանը 400-ից մինչև 600 մլն դոլարի նախնական ներդրմամբ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սիրիայի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031