Փաշինյանի պլանը Վարդավառի օրը Վեհարանում հեղաշրջում անելն է. սրբապղծություն՝ սաղմոսի հնչյունների տակ՝ դեպի  Հայաստանի էլչիբեյիզացիա, որ Ռամիլ Սաֆարովները հանգիստ երթևեկեն. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աբու Դաբիում մենք տեսանք շատ պատկառելի կազմով դելեգացիա, ժպիտներ, խաղաղության խոստումներ։ Բայց… բոլորը վերադառնում են իրենց տները, և պարզվում է՝ ամեն ինչ այդքան ուրախ չէ։ Ալիևն ասում է՝ ձև չկա, «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ պետք է գան Հայաստանում ապրեն, ոչ մի հայ սահմանապահի երես չենք տեսնելու, չենք էլ ուզում, Էրդողանն ասում է՝ Փաշինյանի դիրքորոշումը մեղմացել է… 2 օր ցնցման մեջ լինելուց հետո արձագանքում է Փաշինյանի խոսնակն ու ասում՝ սուտ է, ոչ մի բան էլ չենք զիջելու։ Եթե, ինչպես ներկայացվում էր, շատ պատկառելի տեսքով բանակցում են, հետո ջղային հերքումներ են տալիս, հարց է առաջանում՝ էդ երկուսը նո՞ւյն բանի մասին են բանակցել Աբու Դաբիում, կամ որ բանակցել են, իրար հասկացե՞լ են։
  • Սա նման է Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլ կատարած այցին… Կրկին ժպիտներ, լավ ընդունելություն, բայց ուղիղ մի օր հետո հետևում է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների խայտառակ հայտարարությունը, որի ընթացքում 5 բանաձև ընդունվեց, 5-ն էլ՝ Հայաստանի դեմ։ Հարց՝ Փաշինյանն ադեկվա՞տ է… ադեկվա՞տ է ընկալում բանակցություններն ու դրանց արդյունքները, երբ հայ-ադրբեջանական բանակցություններից մեկ օր հետո Շուշիում ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է Փաշինյանին։ ՔՊ-ական Լակոտանոցում, ես տեսա, խուճապ էր։
  • Փաստն այն է, որ ԱՄՆ-ը՝ ի դեմս Թրամփի, չի կարողանում Ալիևի քթից բռնել ու բերել փաստաթղթի ստորագրման դաշտ։ Հիշեք՝ այստեղի սուտ արևմտամետների շարքերում ինչ ցնծություն էր․ արդեն գրում էին, որ ԱՄՆ-ը կերաշխավորի միջանցքի անվտանգությունը, ինչպես Գրանադայի խայտառակությունից հետո էին ասում՝ Փաշինյանը «ջրեց Միջանցքի թեման»։ Իսկ Ալիևը նույնիսկ չգնաց Գրանադայի այդ հանդիպմանը:
  • «Հիբրիդային պատերազմի» շղարշի ներքո կարելի է անել ամեն ինչ․ կարելի է ծեծել բլոգերին, ով բացահայտում է մանկապարտեզի շինարարության կոռուպցիան, հարձակվել Եկեղեցու վրաՕրենք ես խախտում, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ու անունը դնում ես՝ պայքար ռուսական իմպերիալիզմի դեմ։ Այդ դեպքում քեզ, փաստորեն, ամեն ինչ կարելի է։
  • Փաշինյանի իրական Հայաստանի մոդելը հետևյալն է․հայկական անգամ չափավոր ազգայնականությունը Հայաստանում արգելվելու է, իսկ ադրբեջանական լկտի ազգայնականությունը խնդիր չի ունենալու։ Այսինքն՝ Ռամիլ Սաֆարովը կարող է հանգիստ երթևեկել Հայաստանում։ Սա է ադրբեջանական պահանջը։

Կարդացեք նաև

  • Մեղրիի միջանցքն առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի պրոյեկտն է․ Ադրբեջանն ուզում է իրենով անել Զանգեզուրի միջանցքը։ 2-րդ հերթին՝ սա Թուրանական պրոյեկտ է։ Աշխարհաքաղաքական պրոյեկտ դառնում է, երբ մի կողմից՝ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը, մյուս կողմից՝ Արևմուտքը հասկանում են, որ կարևոր է, թե այդ Միջանցքն ում վերահսկողության տակ կլինի։ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի թղթով ցանկանում էր այն իր վերահսկողության տակ վերցնել, սակայն Արևմուտքը Փաշինյանի ձեռքով վիժեցրեց դա։ Այս պրոյեկտի իրականացման վերջում լինելու է Հայաստանի ադրբեջանացում։ «Զանգեզուրի միջանցքը» մեր ակտիվն է, հաղթաթուղթը, և եթե չունենաս լուրջ դիվանագիտություն, այդ հաղթաթուղթը, քեզ էլ հետը կվերցնեն ու կճղեն։
  • Մենք պետք է պայքարենք Սյունիքի ու մեր բոլոր բնական պաշարների համար, որովհետև աշխարհի համար կարևոր է՝ ում վերահսկողության տակ կլինեն դրանք։ Առայժմ Հայաստանը գնում է 1993թ․ Էլչիբեյի ճանապարհով։ Նա էլ էր ասում՝ պետք է գնանք Արևմուտք․ դրա հետևանքը եղավ Ադրբեջանի կործանումը։ Էլչիբեյից տասնապատիկ վատ մեր Էլչիբեյը՝ Փաշինյանը, գնում է նույն ճանապարհով։ Մտել է մի աշխարհաքաղաքական խաղի մեջ, որից ոչ մի կերպ որպես հաղթող չի կարողանալու դուրս գալ։
  • Մենք ասում ենք՝ Սյունիքը պետք է դարձնել տրանսպորտային հանգույց, որտեղ կհատվեն նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երկաթուղային ճանապարհները։ Եթե մենք չգնանք Դարի գործարքի, չգտնենք լուծումը, Հայաստանը կգնա կործանման։ 
  • Պետական պարտքն ավելացրել է, 7 միլիարդ, հետո էլ կես միլիարդ դոլար պարտք է վերցրել ոչ թե ստրատեգիական ծրագրերի լուծման, այլ օրվա հարցեր լուծելու, բյուջեն պահելու համար։
  • Փաշինյանն անում է ամենամեծ սխալը․ աշխարհաքաղաքական այս մեծ խաղի մեջ խաղադրույք է դրել Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի վրա։ Հայաստանն այլևս անկախ երկիր չէ։ Ինքը փոխանակ բալանսավորելու իրավիճակը, սպասարկում է կոնկրետ շահեր։ Տեղի է ունում Հայաստանի էլչիբեյիզացիա, և այս պրոցեսի դեմը պետք է առնել պետք է ներդաշանակեցնել մեր ու աշխարհի հզորների շահերը։ Սա մի բան է, որը Նիկոլ Փաշինյանը չի կարող անել։
  • Մենք միայն ուրախ կլինենք, եթե իմպիչմենտի պրոցեսն առաջ գնա։ 
  • Ալիևն այսօր Հայաստանի դեմ պատերազմը վարում է Հայաստանի ներսում, Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ 
  • Բոլորը գիտեն մեր ու ՀՅԴ-ի հարաբերությունները, բայց երբ տեսնում ենք, որ ՀՅԴ-ին հետապնդում են դիմադրության օջախները ջարդելու համար, մենք չենք կարող անտարբեր լինել, մենք դատապարտում ենք Դաշնակցության դեմ այդ գործողությունները։ Սպանություններ չեն կատարվել, պլանավորում չկա, տեռորիզմի ոչ մի ապացույց չկա, բայց մարդիկ կալանավորված են։

  • Ամենաաղաղակողն այն է, ինչ անում են Հայ Առաքելական եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ։ Փաշինյանը գնում է Սահմանադրության դեմ, ոչ մի մանդատ չունի անելու այն, ինչ անում է, ու մեկը չկա, որ նրա ձեռքը բռնի։ 
  • Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսներում առկա աստիճանաբար ավելացող էսկալացիան ու սաղմոսները մի բանի մասին են խոսում․ իմացե՛ք, որ մի ստորագույն ու կեղտոտ քայլ նախապատրաստում է։ Փաշինյանի պլանը Վարդավառի օրը Վեհարանում հեղաշրջում անելն է։ Սա իմ կանխատեսումն է։ Նրա բորբոքված ուղեղը սա է նախապատրաստում, որովհետև դա կլինի իսկական Նիկոլը։ Նա կփորձի սրբապղծությունը կատարել Տաղավար տոներից ամենակարևորներից մեկի ժամանակ․սա իր ոճն է՝ սրբապղծություն՝ սաղմոսի հնչյունի տակ։ 
  • Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Եկեղեցու աջակիցներն ավելի շատ են, ու իր այդ քայլերը բերելու են քաղաքացիական բախման։ Առաջին անգամ ենք տեսնում, որ երկրում իրավիճակն ապակայունացնողը ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը լինի։ 
  • Լևոն Տեր-Պետրոսյանը միամիտ չէ ու լավ գիտի՝ ինչպիսի ազգակործան պատուհասի հետ գործ ունի։ Նա հանդես է գալիս կայունության օգտին, բայց լավատեսությունը չի նշանակում 100 տոկոսանոց համոզվածություն։
  • Փաշինյանի համար ի՞նչ օրենք, ի՞նչ արբիտրաժ․ ինքն իրեն համարում է Փրկիչ։ Նիկոլը կործանում է Հայաստանը, բայց ինքն իրեն անխոցելի է համարում, իրեն համարում է Աստծո ձեռքը։ 
  • Խորհուրդ կտայի հասկանալ՝ հրապարակվող սոցիոլոգիական հարցումները քաղաքական գործիքներ են։ Դրանց պետք չէ շատ լուրջ վերաբերվել։ IRI-ի կարևորագույն մեսիջը հետևյալն է՝ Փաշինյանի ռեյտինգն ընկել է, Քոչարյանինը՝ բարձրացել։ Հետևաբար՝ նա պետք է դառնա Փրկիչ, ու ընտրության գնան երկուսով՝ դրանից բխող հետևանքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս