Թուրքիան պիտի ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չէ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին և Եվրամիության (ԵՄ) կողմից SAFE (անվտանգ ուղևորների հոսք) ծրագրում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջին շրջանում երկկողմ հարաբերություններն անկայուն որակելով՝ Միցոտակիսը նշել է, որ Հունաստանն ինքնիշխանության հարցերով չի բանակցում Թուրքիայի հետ և երբեք չի ընդունի այսպես կոչված «գորշ տարածքներ» տեսությունը։

Ըստ Միցոտակիսի՝ Հունաստանը երբեք չի հանդուրժի, որ Թուրքիան թելադրի, թե Հունաստանն իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքներում ինչ կարող է անել և ինչ չի կարող անել։

Անդրադառնալով «SAFE» ծրագրին՝ Միցոտակիսը նշել է, որ ինքը վետո կդնի Թուրքիայի մասնակցության վրա, քանի դեռ Էգեյան ծովում շարունակվում են անհամաձայնություններն ինքնիշխանության շուրջ։

«Հունաստանը կարգելափակի այն։ Սա սպառնալիք չէ։ Եթե Թուրքիան ցանկանում է մասնակցել այս ծրագրին, ապա պետք է ցանկացած եվրոպական երկրի ապացուցի, որ ինքը սպառնալիք չի ներկայացնում»,- շեշտել է Միցոտակիսը։

Նշենք, որ «SAFE» ծրագիրը ԵՄ ծրագիր է, որի նպատակն է ապահովել ուղևորների անվտանգ հոսքը: Ծրագրի նպատակն է ամրապնդել սահմանային անվտանգությունը՝ ուղևորությունից առաջ ուղևորների մասին տեղեկատվության փոխանակումը հեշտացնելով։ Թուրքիան աշխատում է վերոհիշյալ ծրագրին մասնակցելու ուղղությամբ՝ ԵՄ-ի հետ իր հարաբերությունները զարգացնելու և սահմանային անվտանգությունը բարելավելու համար ու Թուրքիայի մասնակցությունը ծրագրին դիտվում է որպես կարևոր քայլ ԵՄ-ի հետ համագործակցության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031