Զանգեզուրի ճանապարհը պետք է միանա Միջին Միջանցքի մեգանախգծին՝ առանց «Զանգեզուրի միջանցք»-ի կարգավիճակի. Ռուզաննա Մալխասյան

Ռուզաննա Մալխասյանը գրում է. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ պետք է միանա ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔ մեգանախգծին՝ առանց «Զանգեզուրի միջանցք»-ի կարգավիճակի

Պատկերացրեք ձեր տան միջանցքը՝ իր ամբողջ հատակագծով սկսի պատկանել ձեր հարևանին, ինչպե՞ս դուք կկարողանաք տնօրինել ձեր տունը, ննջարանները, խոհանոցը և հյուրասենյակը, երբ թելադրողի կարգավիճակում լինի ձեր հարևանը։

Բազմիցս անդրադարձել եմ Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումներին՝ տիրանալու Սյունիքին՝ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության ներքո։

Դեռ 2024թ. նոյեմբերին Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտնել էր, որ Զանգեզուրի միջանցքի երթուղին կորոշեն Ադրբեջանում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ամենա մեծ նախագիծը դա Զանգեզուրի միջանցքն է։

Նշեմ, որ տարածաշրջանում 32 կմ երկարությամբ ճանապարհը ոչ մի կերպ չի կարող ամենամեծը լինել մի ամբողջական երթուղում, եթե այն զուգորդված չէ ՍՅՈՒՆԻՔԻ մարզի գրավմամբ, որը Ադրբեջանը այս կառավարության միջոցով փաթեթավորում է «Խաղաղության խաչմերուկ» անվանման ներքո, ինչն էլ սահուն կերպով դարձնում են «Զանգեզուրի միջանցք»։ Միջանցքը՝ հարևան երկրների միջև տնտեսական հաղորդակցություն ապահովելու համար տվյալ երկրներով անցնող ճանապարհների ամբողջականաություն է՝ քարտեզ է, տնօրինվում է համատեղ նշանակված օպերատորիների կողմից։ Միջանցք բառը վերացնում է պետական սեփականությունը կամ պատկանելիությունը։

Ինչու՞ է Ադրբեջանը այսքան շատ ցանկանում Զանգեզուրով անցնող ճանապարհը դիտարկել որպես միջանցք և ստանձնել տնօրինումը, և ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան։

«Զանգեզուրի միջանցք» կոչվածը Զանգեզուրով անցնող ճանապարհն է, որը կարող է կապել Թուրքիան Ադրբեջանին։ Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են անվանել այս ճանապարհը միջանցք միայն մեկ պատճառով՝ ՄԻՋԱՆՑՔ տերմինը հարևան երկների ճանապարհները իրար կապող և տնտեսական հաղորդկացություն ստեղծող հասկացողություն է, որը վերահսկվում է կառույցի կողմից։ Միջանցքը դա բուն պետությանը պատկանող ճանապարհը չէ, այդ իսկ պատճառով ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ դարձնելով միջանցք վերացնում են ԶԱՆԳԵԶՈՒՐԸ որպես տարածք և փոխանցում դրա վերահսկողությունը այլ կառույցի…

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին Ադրբեջանը ակտիվացրեց իր դերակատարությունը Միջին միջանցքում՝ զարկ տալով Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային ուղուն, որտեղ Ադրբեջանն ունի ԵՄ-ի ամբողջական աջակցությունը։ 2022թ. նոյեմբեր ամսին Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔՈՎ անցնող ճանապարհային քարտեզի մասին համաձայնագիր։ 2023թ. հունիս ամսին Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը որոշեցին այս ճանապրհային հատվածի համար նշանակել մեկ միասնական լոգիստիկ օպերատոր։ Այս որոշմանը անմիջապես արձագանքեց Եվրապական բանկը, Եվրամիությունը, Ասիական բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և այլ գործընկերներ՝ այս ուղին զարգացնելու, ներդրումներ կատարելու և այն շահագործելու համար։ Այս քարտեզը սկիզբ է առնում Ակտաու նավահնգստից՝ հասնում Բաքու՝ Ալյաթ նավահանգիստ, այնուհետև Վրաստան։ Վրստանից այն Եվրոպացիաների համար շարունակվում է Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթ արտահանելով դեպի Իտալիա։ Այսպիսով, օգտվելով Ռուսասատանի պատերզամի մեջ ներքաշված լինելու իրավիճակից, Ադրբեջանը սկսեղ օգտագործելով կասպից ծովի ճանապարհները Ղազախստանից նավթ մատակարերլ Եվրոպա։

ՄԵՋԲԵՐՈՒՄ – առաջին նավթային գործարքը կատարել են 2024թ. հունվարին, Արցախի ամբողջական հայաթափումից հետո, ինչի վրա աչք փակեց Եվրոպան։ Իսկ 2023թ. սեպտեմբեր ամսին, երբ հայերի սպանդ էր տեղի ունենում Եվրոպան ֆինանսավորում էր Ադրբեջանին, որ նավթ գնի Ղազախստանից։ 2024թ. հունվար ամսին 240 000 տոննա նավթ արտահանվեց՝ Ակտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան-Իտալիա…
Ո՞րն է Միջին միջանցքը – դա Չինաստանը Եվրոպային կապող տնտեսական տրանսպորտային հաղորդակցության ուղի է։ Սկիզբ է առնում Հորգոսից՝ անցնում Ղազախստանի տարածքով երկաթգծային ճանապարհով մինչև Ակտաու նավահանգիստ շարունակվում Կասպից ծովով մինչև Բաքու՝ Ալյաթ նավահանգիստ՝ հատում է Ադրբեջանը և Վրաստանը երկաթգծային ճանապարհով և ապա դուրս գալիս Եվրոպա կամ Սև ծովով, կամ Թուրքիայի միջոցով։

«Միջին միջանցքում» – բոլոր ճանապարհները, որոնք հանդիսանում են այս տնտեսական հաղորդակցության հատվածները՝ վերահսկվում են այն պետության կոմից որի տարածքով անցնում է ճանապարհը։ Օրինակ Ղազախստանի տարածքով անցնող ճանապարհը, որը «Միջին միջանցքի» մասն է հանդիսանում, վերահսկվում է Ղազախստանի կոմից, Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային հատվածը՝ վերահսկվում է Ադրբեջանի կողմից, Վրաստանի տարածքով անցնող հատվածը՝ Վրաստանի կողմից։ Ընդհանուր այս «տնտեսական ճանապարհը, որը բաղկացած է մի քանի երկրների ճանապարհներից» ստացել է միջանցք անվանումը, որովհետև տարբեր երկրներ կապում է իրար՝ տվյալ երկրների ճանապարհներով։

Եթե Զանգեզուրով անցնող ճանապարհը ստանա ՄԻՋԱՆՑՔ անվանումը, Զանգեզուրը որպես տարածք վերանում է՝ ձեռք բերելով ՄԻՋԱՆՑՔԻ կարգավիճակ, իսկ Հայաստանը դուրս է մղվում բոլոր տրանսպորտային հաղորդակցություններում մասնակցի կարգավիճակից՝
Զրկվում է ձայնի իրավունքից, բոլոր պետությունների կառավարությունների մոտ
Զրկվում է իր տարածքով անցնող ճանապարհից մաքսատուրքեր գանձելու իրավունքից, որը կարող է տարեկան մոտ 50 – 100 միլիոն դոլլարի շրջանառություն ապահովվել
Զրկվում է պետական բյուջեն դրամական հոսքով ապահովվելուց
Թոշակառուների թոշակները չեն բարձրանա
Աշխատատեղերը կկրճատվեն
Տնտեսությունը կսկսի գահավիժել ավելի մեծ տեմպով
Հարավից Հայաստանը կկորցնի հարավային միջանցքին միանալու հնարավորությունը
Դուրս կմղվի բոլոր մեգանախագծերից

Ի՞նչ է անհրաժեշտ ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ մաս դառնալու համար

Պահպանել ամբողջական վերահսկումը բոլոր ճանապարհների նկատմամբ
Հայաստանի տարածքով անցնող որևէ ճանապարհի չտալ միջանցքի կարգավիճակ
Սահմանել Հայաստանի տարածքով անցնող բեռների համար մաքսեր
Այդ մաքսերի հաշվին բարձրացնել կենսաթոշակները
Հարավային հատվածով միանալ հարավային միջանցքին՝ Իրանի հետ սահմանակից երթուղով՝ դուրս գալով դեպի Մջին միջանցք
Միանալ Միջին միջանցքին Վրաստանի հետ սահմանակից երթուղով
Ստանձնել վերահսկող դեր Հայաստանի տարածքով անցնող բոլոր բեռների նկատմամբ
Համագործակցելով տարբեր երկրների հետ արտահանել Եվրոպա, Չինաստան, Ղազախստան, ՌԴ և ԱՄՆ

Ինչպե՞ս է սա հնարավոր անել՝

Այս ամենը հնարավոր է միայն՝ պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ պահպանելով ճանապարհների նկատմամբ վերհսկողությունը՝ հրաժարվելով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներին տալ ՄԻՋԱՆՑՔ անվանում, դառնալ տնտեսական հաղորդակցության ՄԻՋԱՆՑՔԻ մի մաս ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ։

Սա է Հայաստանի զարգացման միակ ուղին, հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման երաշխիքը, և երկրում աղքատության վերացումը»։

Տեսանյութեր

Լրահոս