Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» (İŞKUR) հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված տվյալների՝ «İŞKUR» գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել ընդհանուր առմամբ 145.900 մարդ։ Նշվում է, որ աշխատանքի տեղավորված անձնանց 60.7 տոկոսը եղել են տղամարդիկ, իսկ 39.3-ը՝ կանայք։

Գործակալությունը նաև ներկայացրել է, թե որոնք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները։

Առաջին տեղում զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մասնագիտություններն են, 2-րդ տեղում մասնավոր ոլորտում աշխատող անվտանգության աշխատակիցները, իսկ 3-րդ տեղում՝ վաճառողներն են։

Ամենապահանջվածներից են նաև սպասարկամն ոլորտի աշխատակիցները, մատուցողները, դերձակներն են, վաճառքի խորհրդատուները և գանձապահները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031