Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Համապատասխան փոփոխություններն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը։

Փոփոխություններից առաջ նախաբանում ասվում էր. «Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրված են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի գործող միջազգային պայմանագրերով»։

Նաև նշվում էր, որ Նախիջևանն ինքնավարության կարգավիճակ ունի։ Այժմ նախաբանում նշված կլինի, որ «Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։

Նախիջևանի Սահմանադրության մեջ այսօր ընդունված փոփոխությունները զգալիորեն սահմանափակում են խորհրդարանի խոսնակի գործառույթները (մինչ այդ ինքնավարության ամենաբարձր պաշտոնը)։ Նա զրկվում է հիմնական գործառույթներից, փաստացի տեղում ղեկավարելու է նախագահի լիազոր ներկայացուցիչը։

Բացի այդ, ինքնավարության նախարարների կաբինետն այս պահից կենթարկվի Ադրբեջանի նախագահին, այլ ոչ թե Նախիջևանի Գերագույն մեջլիսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031