
Մեծ Բրիտանիան դադարեցրել է Eurofighter Typhoon կործանիչների արտադրությունը, որոնք Թուրքիան պատրաստվում էր գնել

Բրիտանական BAE Systems ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Eurofighter Typhoon կործանիչների արտադրությունը՝ պատվերների բացակայության պատճառով:
Ուորթոնի գործարանը պատրաստվում է Կատար ուղարկել վերջին ինքնաթիռը՝ 2017 թվականի 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայմանագրի համաձայն։
«Հավաքման գծում աշխատողներ չկան, միայն մեկ կործանիչ է մնացել վերջնական հավաքման համար», – թերթը մեջբերում է աղբյուրին։
Հիշեցնենք, որ «Eurofighter Typhoon» կործանիչները 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ մարտական օդանավեր են, որոնք համատեղ արտադրվում են Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից: Նախկինում Գերմանիան հակազդել էր Թուրքիայի հետ այս գործարքին, սակայն Բրիտանիան դիվանագիտական շփումներ է ծավալել Բեռլինի հետ՝ խոչընդոտները հաղթահարելու նպատակով:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բարենպաստ արդյունքի են մոտենում Eurofighter Typhoon կործանիչի գնման հարցում: