Թուրքիան Ֆրանսիային հորդորում է չմիջամտել իր դատական գործընթացներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությանը։ Վերջինս հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայում ընթացող դատական ​​պրոցեսների վերաբերյալ։ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ասել է. «Մենք կտրականապես դատապարտում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը միջամտություն է մեր երկրում ընթացող դատական​​ գործընթացներին»։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդգծվել է, որ Թուրքիան իրավունքի գերակայության սկզբունքի շրջանակներում երաշխավորում է արդար և անաչառ դատական ​​գործընթացներ իր բոլոր քաղաքացիների համար։ Նաև նշվել է, որ տվյալ դատական ​​գործընթացներն իրականացվում են անկախ դատական ​​մարմինների կողմից՝ համաձայն Թուրքիայի սահմանադրության և օրենսդրության։

Ֆրանսիային հասցեագրված Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը հորդորում է հարգել Թուրքիայի ներքին օրենսդրությունը և դատական ​​անկախությունը, խուսափել այլ երկրների դեմ քաղաքական հայտարարություններից և կենտրոնանալ սեփական երկրի ներքին խնդիրների վրա»,- նշվել է

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր առաջնորդը դատարանի որոշմամբ դատապարտվել է ազատազրկման և նրան արգելվել է մասնակցել ընտրություններին, ակնհայտ է, որ վերոհիշյալ հայտարարությունը պարունակում է երկակի չափանիշներ։

Տեսանյութեր

Լրահոս