Խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն արդեն գոյություն ունի», սակայն խաղաղության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սլովակական Hospodárske noviny պարբերականին:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը, որն այժմ էլ պարունակում է դրույթներ, որոնք տարածքային հավակնություններ են արտահայտում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա։

Հաջիևն իր հարցացրույցում դրական է համարել այն փաստը, որ Հայաստանի հետ երկկողմ հաղորդակցության ուղի կա, և որ Երևանն ու Բաքուն խնդրահարույց հարցերը քննարկում են առանց միջնորդների։

Տեսանյութեր

Լրահոս