Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Բրիտանական «Middle East Eye» լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ Չինաստանը և Հնդկաստանը վետո են դրել Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցության դիմումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջանկյալ նշենք, որ «ԲՐԻԿՍ»-ը (անգլ.՝ BRICS-Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է, որը հիմնվել է 2006-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցել Բրազիլիայում անցկացվող «BRICS» գագաթնաժողովին։ Փոխարենը մասնակցել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Նման կարգավիճակ տրամադրվել է ևս 13 երկրի։ Միայն Ինդոնեզիան է ստացել «BRICS»-ին լիիրավ անդամակցության կարգավիճակ։

Նշվում է, որ Թուրքիայի անդամակցության գործընթացում ամենամեծ խոչընդոտը եղել է Հնդկաստանի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս