Սիրիական բանակն ահաբեկիչներից ազատագրել է պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, որը գտնվում է Դամասկոսից հարավ ընկած շրջանում:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրան Ղասեմին հերքել է այն լուրերը, թե Թեհրանն ընդլայնելու է Եվրամիության հետ բանակցային օրակարգը եւ միջուկային գործարքից զատ խոսելու է այլ բաների մասին:
Թուրքիայի Յալովա նահանգում երեք ամիս առաջ ուշագրավ սրճարան է բացվել։ Սրճարանի ներքին հարդարանքը բանտախուց է հիշեցնում, չեն մոռացել անգամ ճաղավանդակների մասին։ Իսկ աշխատակիցները ներկայանում են բանտարկյալների համազգեստով։
Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ինքն ընտրվի պետության բարձրագույն պաշտոնում:
Իրանը ԵՄ-ին խոստացել է կատարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, եթե հանրակցության երկրները կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Թեհրանին կպատճառեն Վաշինգտոնի պատժամիջոցները, որը որոշել է դուրս գալ միջուկային գործարքից:
Վրաստանի խորհրդարանը խստացրել է մանր խուլիգանության և իրավապահ մարմիններին չենթարկվելու դիմաց պատժամիջոցները: Խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները՝ ավելացնելով տուգանքների չափը:
Ադրբեջանում 2017-2018 թթ. 193 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս):
Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է սենատոր Քրիս Քունսը, ԱՄՆ-ի Սենատում «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում։
«Հայաստանի կողմից բանակցող է փոխվելու, ամենայն հավանականությամբ, բանակցություններում Հայաստանը ներկայացված կլինի Փաշինյանի տեսքով, նա նման բանակցությունների փորձ չունի, Ադրբեջանը հույսեր է կապում, որ կկարողանա ինչ-որ զիջումներ կորզել…»:
Եվրամիությունն ու Իրանը պայմանավորվել են Բրյուսելում ատոմային համագործակցության վերաբերյալ բարձր մակարդակի երրորդ սեմինարն անցկացնելու շուրջ: Նախատեսված է այն իրագործել ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին:
ԵԱՏՄ-ի հետ կնքված համաձայնագիրն Իրանին կօգնի մեղմել ամերիկյան պատժամիջոցների հետևանքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Իրանը պատրաստ է պետական ու մասնավոր կապիտալ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում:
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ:
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Ստամբուլում կբացվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի «Հիշողության անկյունը»:
ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և հարաբերությունների սերտացումը Հայաստանի շահերից է բխում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Լոնդոնյան Child & Child փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով կենթարկվի կարգապահական տրիբունալի:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:
Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն այս տարի կազմել է 200-300 միլիոն դոլար:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
2017 թ. մայիսի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանի թիկնապահներն առանց դրդապատճառի հարձակվեցին և դաժանորեն ծեծեցին քուրդ և հայ ցուցարարներին, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարներից ինը լուրջ վնասվածքներ ստացան…
Ադրբեջան է այցելել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորած պատվիրակությունը:
Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանը առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում է «թրամփաֆոբիան»:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով վեհաժողովի 4 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ղեկավարների հանդիպումը, որը տևելու է մինչև մայիսի 18-ը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 16-ին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ճնշումները, պատժամիջոցները եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքը Իրանի ժողովրդին չեն ստիպի կապիտուլյացիա հայտարարել ԱՄՆ-ի առջեւ:
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է դոլարից եվրոյի անցնել Իրանից կատարվող նավթի մատակարարումների դիմաց վճարելիս:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողների այցն Ադրբեջան, որը նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, հավանաբար չի կայանա կամ կլինի այլ կազմով:
Թուրքիայում շարունակվում են գյուլենականության կասկածանքով գործող և նախկին զինվորականների ձերբակալությունները: