Բաժիններ՝

Սիրիան Իսրայելին կոչ է անում դուրս բերել զորքերն իր տարածքից

Սիրիան երեքշաբթի դատապարտել է Իսրայելի ներխուժումն իր տարածք և կոչ է արել նրան դուրս բերել զորքերը, ըստ Reuters-ի՝ ասված է ազգային երկխոսության գագաթնաժողովի վերջնական հայտարարության մեջ, որը հրավիրել էին Սիրիայի նոր իսլամիստական ​​իշխանությունները՝ երկրի համար քաղաքական ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով:

Իսրայելը զորքեր մտցրեց Սիրիայում ՄԱԿ-ի հսկողության տակ գտնվող ապառազմականացված գոտի, երբ ապստամբները՝ Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր աշ-Շամի» (HTS) գլխավորությամբ, «Ալ-Քաիդա»-ի նախկին մասնաճյուղը, դեկտեմբերին տապալեցին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հանդուրժի «Հայաթ Թահրիր աշ-Շամի»-ի ներկայությունը Սիրիայի հարավում կամ որևէ այլ ուժի, որը կապված է երկրի նոր իշխանությունների հետ և տարածքի ապառազմականացում է պահանջել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս