
Երևանում «Nissan»-ը բախվել է կայանած «MINI Cooper»-ին․ կան տnւժածներ

Փետրվարի 25-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «MINI Cooper» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: