Բաժիններ՝

Բրիտանական փաստաբանական ընկերությունը կպատժվի Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով

Լոնդոնյան Child & Child փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով կենթարկվի կարգապահական տրիբունալի: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի դուստրերի անունով օֆշորային ընկերություն է գրանցել:

Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, Մեծ Բրիտանիայում ունեցած իրենց բիզնեսներն ու սեփականությունը կառավարելու նպատակով Վիրջինյան կղզիներում հիմնել են «Exaltation Limited» գաղտնի ընկերությունը:

Child & Child-ը, ով գրանցել է այդ ընկերությունը փաստաբանական տրիբունալի առջև է կանգնելու այդ գործում առկա թերությունները՝ ներառյալ «փողերի լվացման տեսանելի վտանգը» չնկատելու մեղադրանքով:

Մեծ Բրիտանիայի փաստաբանների կարգավորիչ պալատը պատրաստվում է տարվա ընթացքում կազմակերպել լսումներ, որոնց ժամանակ ընկերության ղեկավարը առաջադրված մեղադրանքների առնչությամբ վկայություններ կտա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031