Մայիսի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
Սիրիայի հակամարտությունը հասել է հսկայական մասշտաբի, այն հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Եվրոպայի:
Ստամբուլում մայիսի 15-ին ձերբակալվել է «Իսլամական պետության» (ԻՊ) հետ առնչություն ունեցող 54 անձ:
Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնման հեռանկարը չի ազդի արդեն գործող եւ նոր պարտավորագրերի վրա, այդ թվում՝ նավթի-գազի ոլորտում:
Վաշինգտոնի վրա Մաքրոնի գործադրած ճնշումների շնորհիվ՝ Airbus, Renault, Sanofi PSA Group-ը և այլ խոշոր ընկերություններ, հավանաբար, չեն լքի իրանական շուկան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մայիսի 15-ին այցելել է Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին, ով կուսակցության կողմից պաշտոնապես գրանցված է որպես առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն:
Սիրիական բանակի մարտիկները Դամասկոսից հարավ վերականգնել են հսկողությունը Հաջր Էլ Ասվադ շրջանի նկատմամբ, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների ամրադիրքն էր:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:
Սիրիայում անօրինական զինված կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո:
Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ:
Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին:
Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։
Սիրիայի ագրարային հատվածին այդ երկրում զինված հակամարտության ընթացքում հասցված վնասը կազմել է 16 մլրդ դոլար:
Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված նոր միջազային հանդիպումը տեղի կունենա Սոչիում հուլիսին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել 1, որ իր երկիրը կշարունակի կատարել միջուկային գործարքի գծով իր պարտավորությունները, քանի դեռ այդ համաձայնագիրն օգուտ է բերում:
Թուրքիայում ձերբակալում և երկարատև ազատազրկման են ենթարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ նկարահանումներ արած և տեսաձայնագրությունները համացանցում տեղադրած մարդկանց:
Անկարայի դատախազությունը իրավապահ մարմիններին լիազորել է ձերբակալել 72 գործող և նախկին զինվորականների:
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում բողոքի ելած պաղեստինցիների նկատմամբ եւ այդ կապակցությամբ հետաքննություն է պահանջել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ):
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 15-ին պատրաստվում է այցելել կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված, բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով 59 պաղեստինցու զոհ գնալու փաստի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ հայաստանյան իրադարձությունների համատեքստում անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե Իրանի դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանվում է ոչ թե իշխանություն-իշխանություն, այլ պետություն-պետություն մակարդակում:
«Գազպրոմ»-ը բանակցություններ է վարում Թուրքիայի տարածքում «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի՝ ուղեգծի շուրջ:
Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվում է բողոքի մեծ ակցիաներով:
Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը:
Ռուսաստանը հավաստել է իր հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ՌԴ-ն եւ Իրանը ջանալու են ամեն ինչ անել, որպեսզի պահպանեն ԳՀՀԾ-ն՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ն փորձում է Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը սահմանափակել, նրան չեզոքացնել: Այս մասին ասօր ասուլիսում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Կուսակցությունը դիմելու է բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ նշելով, որ կառույցը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար, ուստի Դեմիրթաշն այդ ընթացքում պետք է դուրս գա կալանավայրից և ազատության մեջ լինի: