
Թուրքիայում գյուլենականության կասկածանքով ձերբակալվելու է ևս 34 զինվորական

Թուրքիայում շարունակվում են գյուլենականության կասկածանքով գործող և նախկին զինվորականների ձերբակալությունները: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անկարայի դատախազությունը ոստիկանությանը թույլատրել է սկսել այդ զինվորականների հայտաբերման և ձերբակալության գործողությունները:
Անկարայի դատախազությունը մայիսի 14-ին իրավապահ մարմիններին արտոնել էր ձերբակալել 72 գործող և նախկին զինվորականների:
72 զինվորականներից 25-ը թուրքական ցամաքային զորքերի գործող գնդապետներ են: