
Ապօրինի թմրանյութ պահելու դեպքը բացահայտվել է

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Գյուղի 30-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում:
Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել է խուզարկություն։
Բակում հայտնաբերվել է մարիխուանայի նմավող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Բացի այս` տղամարդը գոմից ներկայացրել է 500 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված ու կանեփի թփեր։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին։