Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:
Թուրք դերասանուհի Օզգե Բորաքը Instagram-ի իր էջում հրապարակել է իրեն անպարկեշտ առաջարկ կատարած ադրբեջանցի գործարարի նամակը:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն կողմերին, այլև Արևմուտքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանը:
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված մեծ խումբը դիմել է երկրի իշխանություններին և պահանջել վերջ տալ ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից իրականացվող առևանգումների ու բռնությունների պրակտիկային:
Ադրբեջանի Խըրդալան քաղաքի խանութներից մեկում հայկական դրոշի նկարով արևային ակնոցի առկայությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ադրբեջանցի հաճախորդների շրջանում:
Թուրքիայի Յալովա շրջանում ձերբակալվել է հայտնի մուլտիպլիկատոր, ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն: Ծաղրանկարիչը մեղադրվում է Էրդողանին վիրավորելու հատկանիշներով:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ սիրիական Մանբիջում համատեղ գործություններ իրականացնելու հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն է, ինչ շարունակվում է տրանսպորտային կոլապսը:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները:
Իրանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ին իրազեկել, որ երկիրը հունիսի 5-ին սկսում է ուրանի հարստացման կարողությունների ուժեղացման գործընթացը, հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Թուրքիայում ստեղծվել է տեղական մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունը՝ Türkiye’nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret:
Իրանը գործում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում:
Հայաստանը մտահոգությամբ է հետևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող զարգացումներին: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հաստատվել է ադրբեջանական պատվիրակության երկու նոր անդամների թեկնածությունները:
Ադրբեջանի գերագույն դատարանում հունիսի 4-ին Մեխպարի Ախմեդովի գլխավորությամբ քննվել է «Ազատություն ռադիոկոայանի» ադրբեջանական ծառայության azadliq.org, «Ազատություն» թերթի azadliq.info կայքերի, ինչպես նաև արտասահմանից գործող TuranTV կայքի և «Ադրբեջանի ժամանակ» ծրագրի արգելափակման դեմ վճռաբեկ բողոքը:
«Գազպրոմ» կոնցեռնը «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի գործարկուին՝ South Stream Transport B.V.-ին, կտրամադրի մինչեւ 2,14 միլիարդ եվրոյի փոխառություն:
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն:
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում, որը գտնվում է թուրք-իրաքյան սահմանին, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորների միջև հերթական բախումն է գրանցվել:
Իրաքը ձեռնամուխ է եղել Քիրքուքի նահանգի հանքավայրերից Իրան նավթի արտահանական մատակարարումներին:
Թբիլիսիի մետրոն չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հունիսի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկելու է սիրիական Մանբիջում Թուրքիա-ԱՄՆ համատեղ գործողությունների հետ կապված հարցեր:
Վրաստանի բնակչության մեծամասնությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը:
Իրանի կենտրոնական Սպահան նահանգում հունիսի 2-ին ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «Աքքույու» արտոմային էլեկտրակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում տրանսպորտային ծառայություններ մատուցող միջազգային Uber ընկերության աշխատանքների դադարեցման մասին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի փաստաբանները հայց կներկայացնեն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 1-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդիպել է այդտեղ բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականից բանտում է, ազատազրկման մեջ գտնվելով, շարունակում է իր նախընտրական քարոզարշավը:
Թուրքիայի Կարս նահանգում մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի համատեղ զորավարժությունններ: