Բաժիններ՝

Հայաստանում հայտնաբերվել են միջատների նոր տեսակներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն

Հայաստանում իրականացված նորագույն գիտական հետազոտության արդյունքներով՝ բացահայտել է գիտության համար բացարձակապես նոր 10 տեսակի թիթեռ,  առաջին անգամ Հայաստանում արձանագրվել են 43 այլ տեսակներ: Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:

Հեղինակավոր «Revue Suisse de Zoologie» գիտական հանդեսում հրապարակված «Հայաստանից Coleophoridae ընտանիքի նոր կամ քիչ հայտնի տեսակներ և նոր գրանցումներ (Lepidoptera)» վերնագրով հետազոտությունը, որն իրականացրել է Ջորջիո Բալդիցոնեն (2024), հիմնված է 2019 և 2022 թվականներին Ուրցաձորի տարածքում և Գոռավանի ավազուտների ազգային արգելավայրում իրականացված դաշտային աշխատանքների վրա:

Հետազոտության մեթոդաբանությունըՀիմնադրամի աջակցությամբ իրականացված այս հետազոտությունը ներառել է դաշտային ինտենսիվ նմուշառում և Coleophoridae ընտանիքի տեսակների համակարգված փաստագրում:

Գիտնականները նույնականացրել են ընդհանուր 72 տեսակ, որոնցից 43-ը Հայաստանում առաջին անգամ են արձանագրվել, իսկ 10-ը նկարագրվել են որպես գիտության համար բոլորովին նոր տեսակներ:

Հիմնական բացահայտումները

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հետևյալ նոր նկարագրված տեսակները.

Coleophora savenkoviC.

paracoriaceaC.

roweckiC.

sanctuariellaC.

lepidaC.

iucundaC.

hispidaC.

anomalaC.

gorovanensisC.

finitima

«Այս բացահայտումները ընդգծում են Հայաստանի էկոհամակարգերում առկա հարուստ կենսաբազմազանությունը: Հետազոտության թիրախային տարածքները՝ Գոռավանի ավազուտների Artemisia կիսաանապատային միջավայրը և Ուրցաձորի էկոլոջի մոտակայքում գտնվող սուբալպյան մարգագետինները, պարզվում է, որ աջակցում են Coleophoridae ընտանիքի տեսակների բազմազան համակեցությանը: Բացի այդ, հետազոտությունը վերանայում է մի շարք տեսակների տարածման արեալը, այդ թվում՝ փաստագրելով C. zofodella տեսակի առաջին եվրոպական հայտնաբերումը»,- նշված է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Նշանակությունը բնապահպանության համարՀիմնադրամի տեսանկյունից՝ այս տաքսոնոմիական առաջընթացը ոչ միայն կարևոր է գիտական հանրության համար, այլև ունի խորը բնապահպանական նշանակություն: Հետազոտությունը ընդգծում է Ուրցաձորի և Գոռավանի ավազուտների տարածաշրջանների էկոլոգիական կարևորությունը որպես կենսական նշանակության բնակավայրեր: Սակայն այն նաև ուշադրություն է հրավիրում պոտենցիալ բնապահպանական սպառնալիքների վրա, ինչպիսիք են գերարածեցումը և ռեսուրսների արդյունահանումը, որոնք կարող են վտանգել այս փխրուն էկոհամակարգերը:

Հիմնադրամի աջակցությամբ իրականացված հետազոտությունը նպաստում է Հայաստանում Coleophoridae ընտանիքի բազմազանության առավել մանրամասն ըմբռնմանը՝ ամրապնդելով դրա բնակավայրերի էկոլոգիական արժեքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս