Որ 1991 թվականին Արցախը տվել էին, ինչի՞ համար էին կռվում, որ քո նման դավաճանի պիտակից վախենալով 5000 հոգի սպանեն անիմաստ, նոր տա՞ն․ Արման Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սրանից մի երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա աղանդի ներկայացուցիչները սկսել էին ակտիվորեն շեփորահարել թեզը, թե Հայաստանի նախորդ իշխանությունները Արցախը վաղուց էին ճանաչել Ադրբեջանի մաս ու միշտ բանակցությունները վարել էն էդ ելակետից։

Էն ժամանակ ես երկու հարց տվեցի, որոնք էդպես էլ անպատասխան մնացին։

Առաջին, եթե դա ճանաչել էին, Արդբեջանն էլ, ինչպես գիտենք, միշտ պատրաստ էր Արցախին ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ տրամադրել, էդ ի՞նչ էին բանակցում 30 տարի կամ էդ ինչի՞ վրա էին վետո դնում Լիսաբոնում։

Երկրորդ, եթե ընդունենք, որ պնդումը ճիշտ է, արդյո՞ք դա տասնապատիկ ավելի խելագար տեսք չի տալիս 2018-2020 թթ.-ի Հայաստանի որդեգրած դիվանագիտական վարքագծին, այն արդարացնելու փոխարեն։

Հիմա, Ֆրանսիայի դեսպանի անհասկանալի միջամտության պատճառով, նորից էս թեման դարձել է քննարկման առարկա էս անգամ կենտրոնացած հատկապես Ալմա-Աթայում ստորագրած չգիտեմ ինչ փաստաթղթի վրա։ Չեմ հասկանում ինչու մարդիկ զբաղված են ինչ-որ բաներ ապացուցելով նիկոլականներին ու նրանց պաշպաններին։

Որևէ բան պետք չի ապացուցել։ Անդադար էս երկու հարցն է պետք տալ։ Եթե Ալմա-Աթայում արդեն տվել էին, ի՞նչ էին բանակցում 30 տարի։ Եթե տվել էին, ի՞նչ էիր կոկորդդ պատռում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալով։ Էս պարագայում մի երրորդ հարց էլ կա, իհարկե։ Որ 1991 թ.-ին տվել էին, 1991-94 թթ-ին ինչի՞ համար էին կռվում։ Որ քո նման դավաճանի պիտակից վախենալով 5000 հոգի սպանեն անիմաստ, նոր տա՞ն»։

Տեսանյութեր

Լրահոս