Բաժիններ՝

Հունգարիան ձգտում է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների ցանկից հանել 8 մարդու.Reuters

Հունգարիան ցանկանում է ութ հոգու հանել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ցուցակից և ստանալ նոր երաշխիքներ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցությունների վերաբերյալ, նախքան սահմանափակումները երկարաձգելու համաձայնությունը, հայտնում է Reuters-ը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ուկրաինական պատերազմի պատճառով, պետք է երկարացվեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ միաձայն քվեարկությամբ, և Բուդապեշտը հաճախայդ երկարաձգումները որպես սակարկության հնարավորություն է օգտագործում:

Երկուշաբթի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Facebook-ում գրել է, որ Բուդապեշտը «չի համաձայնի ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների հապճեպ երկարաձգմանը»։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բաղկացած են երկու շրջանակից, որոնք տարբեր ժամանակներում ենթակա են երկարաձգման։ Դրանցից մեկն ընդգրկում է տնտեսական միջոցառումները, մինչդեռ մյուսն ավելի քան 2400 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների ցանկն է, որոնք ենթակա են ակտիվների սառեցման և ճանապարհորդության արգելքի:

Դիվանագետները հրաժարվել են նշել այն անձանց անունները, որոնց Հունգարիան ցանկանում է հեռացնել ցանկից՝ քննարկումների գաղտնի բնույթի պատճառով:

Հունվարին Բուդապեշտը, որը պատերազմի ընթացքում սերտ կապեր է պահպանել Մոսկվայի հետ, հետաձգել է տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը, որոնք ներառում են Մոսկվայի կենտրոնական բանկի ակտիվների անշարժացումը: Համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը համաձայնել է Հունգարիային ընդգրկել Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ գազի տարանցումը վերականգնելու շուրջ բանակցություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս